Ենթադրաբար կա ճնշում ադրբեջանական կողմից՝ կանխել համանախագահների այցը տարածաշրջան․Արարատ Միրզոյան
18:45 - 19 հունվարի, 2022

Ենթադրաբար կա ճնշում ադրբեջանական կողմից՝ կանխել համանախագահների այցը տարածաշրջան․Արարատ Միրզոյան

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը այսօր՝ ԱԺ-կառավարութուն հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցին։ «Մենք ամենասերտ կապի մեջ ենք, հաճախակի կապի մեջ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ և համանախագահողների հետ իսկապես և վաղուց նախատեսվում է համանախագահների այցը տարածաշրջան, ենթադրաբար կա ուժեղ ճնշում ադրբեջանական կողմից՝ կանխել այդ այցի տեղի ունենալը, և մեր համոզմունքն այն է, որ համանախագահները և համանախագահող երկրները չպիտի տրվեն  ադրբեջանական կողմի ճնշումների, այդ այցը այնուամենայնիվ պիտի կայանա, այդ այցը նախատեսված էր սեպտեմբերին, հետո տեղափոխվեց նոյեմբեր, այնուհետև խոսքը գնում էր հունվարի կեսերի մասին և ակնհայտ է՝ այժմ համանախագահները փորձում են շատ ավելի կոնկրետ ժամկետներ և ամսաթվեր ճշտել և ի վերջո անցկացնել այդ այցը»։ 


Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ, Միրզոյանը հիշեցրեց,  որ իր հանդիպումը երեք համանախագահների հետ եղել է Ստոկհոլմում։ «Գիտեք նաև, որ նախատեսված էր հանդիպում 3+2 ձևաչափով, երեք համանախագահները, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները, և վերջին պահին, հանդիպումից բառացիորեն մեկ-երկու ժամ առաջ մենք ստացանք տեղեկատվություն, որ Ադրբեջանը հրաժարվում է մասնակցել այդ հանդիպմանը՝ որոշակի պատրվակ բերելով, էական չի, դա բարձրաձայնելը։ Ուզում եմ ասել, որ այդ պահին արդեն բավականին շոշափելի էր և՛ օրակարգը, որով առաջարկվում էր շարունակել բանակցությունները, և կարող էինք արդեն խոսել, ըստ էության, խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման մասին։ Ես վստահ եմ, վաղ թե ուշ Ադրբեջանը պիտի այս ձևաչափում շարունակի խաղաղ գործընթացը, հատկապես, երբ իրենք են շարունակաբար խոսում խաղաղ կարգավորման մասին, համաձայնագրի մասին և այլն, ահա սա այն հարթակն է, այն ձևաչափն է, որտեղ դա պետք է և կարող է քննարկվել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել