Ռուսաստանն ու Իրանը վճռական են՝ զարգացնելու հարաբերությունները․ Էբրահիմ Ռաիսի |azatutyun.am|
17:01 - 20 հունվարի, 2022

Ռուսաստանն ու Իրանը վճռական են՝ զարգացնելու հարաբերությունները․ Էբրահիմ Ռաիսի |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին այսօր ելույթ ունենալով Ռուսաստանի Պետդումայում, ասել է, թե Ռուսաստանն ու Իրանը անբավարար են համարում համագործակցության ներկայիս մակարդակը ու վճռական են տրամադրված մեծ քայլերով զարգացնել այն։

Անցած տարի Իրանի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո սա Ռայիսիի առաջին այցն է Մոսկվա։ Նախօրեին տեղի է ունեցել նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Մոտավորապես՝ 3 ժամ տևած հանդիպման մասին Իրանի նախագահն ասել է․ «Ես տեսա, որ մենք ընդհանուր դիրքորոշում ունենք երկկողմ և միջազգային հարաբերությունների շուրջ, շատ հարցերի վերաբերյալ ընդհանուր մոտեցումներ ունենք։ Հաշվի առնելով Իրանի ու Ռուսաստանի պոտենցիալ հնարավորությունները՝ մենք մտադիր են զարգացնել երկկողմ հարաբերությունները տնտեսական, քաղաքական, առևտրի, գիտության ու մշակույթի ոլորտներում և ուրիշ շատ ուղղություններով», - Պետդումայում ասել է Իրանի նախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել