Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է հավաք- խորհրդակցություն
20:19 - 20 հունվարի, 2022

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է հավաք- խորհրդակցություն

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի զոր­քերի ծառայության վարչության պետ, գնդապետ Ա.Պետրոսյանի ղեկավարությամբ ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է հավաք-խորհրդակցություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Քննարկվել են զորամասերի ներքին վերակարգերի կազ­մակերպման, անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման, կայազորային կարգապահական վաշտերի օրվա կարգացուցակի խստացման, ռազմաուսումնական հաստատություններում զորքերի ծառայության ուսուցման, պահակային ծառայության օպտիմալացման ու տեսա­դիտարկման համա­կարգերի ներդրման խնդիրներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել