ՌԴ-ի մտահոգությունների հետագա անտեսումը ամենալուրջ հետևանքներն է ունենալու. Լավրովը` Բլինքենին

 |armenpress.am|
22:11 - 21 հունվարի, 2022

ՌԴ-ի մտահոգությունների հետագա անտեսումը ամենալուրջ հետևանքներն է ունենալու. Լավրովը` Բլինքենին |armenpress.am|

armenpress.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ժնևում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենին հստակ տեղեկացրել է, որ ՌԴ-ի օրինական մտահոգությունների հետագա անտեսումը ամենալուրջ հետևանքներն է ունենալու: Այս մասին նշվում է ՌԴ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

«Էնթոնի Բլինքենին հստակ ասվել է, որ Ռուսաստանի Դաշնության օրինական մտահոգությունների հետագա անտեսումը, որոնք առաջին հերթին կապված են Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ -ի դաշնակիցների կողմից Ուկրաինայի տարածքում շարունակվող ռազմական ուժերի և միջոցների լայնամասշտաբ ծավալման հետ, ամենալուրջ հետևանքներն է ունենալու», - ասված է հաղորդագրության մեջ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել