Կանադան 96,2 մլն դոլարի վարկ կտրամադրի Ուկրաինային  
 |tert.am|
22:42 - 21 հունվարի, 2022

Կանադան 96,2 մլն դոլարի վարկ կտրամադրի Ուկրաինային |tert.am|

tert.am: Կանադայի իշխանությունները 120 մլն կանադական դոլարի ($96,2 մլն) չափով վարկ են առաջարկել Ուկրաինային՝ տնտեսական կայունության և բարեփոխումների անցկացման աջակցման համար: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է հյուսիսամերիկյան երկրի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի և միջազգային զարգացման հարցերով նախարար Հարջիթ Սաջանի հայտարարության մեջ:

Բացի այդ, Օտտավան 6 մլն կանադական դոլար ($4,8 մլն) կտրամադրի Կիևին՝ որպես տեխնիկական օգնություն վարկի տեխնիկական աջակցման համար:

Հայտարարության մեջ ասվում է, որ իշխանությունների տվյալ որոշումը ցույց է տալիս Օտտավայի ձգտումը՝ աջակցելու Կիևին՝  «ՌԴ-ի ագրեսիվ ջանքերի ֆոնին»:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել