Գորիս-Սիսիան և Տաթև-Շինուհայր ճանապարհահատվածներին բուք է, Շիրակի մարզի Եղնաջուր-Զարիշատ ավտոճանապարհը դժվարանցանելի է
11:57 - 22 հունվարի, 2022

Գորիս-Սիսիան և Տաթև-Շինուհայր ճանապարհահատվածներին բուք է, Շիրակի մարզի Եղնաջուր-Զարիշատ ավտոճանապարհը դժվարանցանելի է

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը, իսկ Սյունիքի մարզի Տաթև-Շինուհայր ավտոճանապարհը՝ կցորդիչով բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Դժվարանցանելի է Շիրակի մարզի Եղնաջուր-Զարիշատ ավտոճանապարհը։

Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան և Տաթև-Շինուհայր ճանապարհահատվածներին բուք է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել