Տարբեր հոգեբուժարաններում կիրառվել են օրենքով չնախատեսված մեխանիկական միջոցներ․ Արման Թաթոյան  |tert.am|
14:00 - 22 հունվարի, 2022

Տարբեր հոգեբուժարաններում կիրառվել են օրենքով չնախատեսված մեխանիկական միջոցներ․ Արման Թաթոյան |tert.am|

tert.am: 2018-ին ես հրապարակել էի հատուկ արտահերթ զեկույց՝ այս ոլորտում տարիներով կուտաված խնդիրների վերաբերյալ։ Այս զեկույցը նպատակ ունի ցույց տալու, թե ինչ է փոխվել 2017-2021 թվականների ընթացքում։ Ցավոք, մեծ հաշվով, գործնականում վիճակը նույնն է՝ սկսած կառավարության մակարդակով ոչ ճիշտ պետական քաղաքականությունից մինչև անփույթ վերաբերմունք, անուշադրություն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց նկատմամբ։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով հոգեբուժարաններում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ արտահերթ զեկույցը։

Նա հայտնեց, որ 2021-ին այցելել են «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, Սևանի հոգեկան առողջության կենտրոն, Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ։ Նրա խոսքով՝ եղած դրական փոփոխությունները դրվագային են։

«Հագեկան առողջության ոլորտի համակարգային խնդիրների լուծմանը համապարփակ մոտեցում չի ցուցաբերվել, չկան այս հարցին վերաբերող ռազմավարական փաստաթղթեր, որոնք թույլ կտային վեր հանված խնդիրները կարգավորել միասնական քաղաքականության շրջանակներում և պատշաճ հսկողություն իրականացնել՝ անկախ գերատեսչական ենթակայությունից»,-ասաց նա։

Թաթոյանի դիտարկմամբ՝ գլխավոր խնդիրը շարունակում է մնալ այն, որ ՀՀ-ում հոգեկան առողջապահությունը կենտրոնացած է հիվանդանոցային հաստատություններում, և գոյություն չունեն համայնքահեն ծառայություններ։

«Պացիենտները երկարաժամկետ ստացիոնար բուժման ընթացքում գտնվում են հոգեբուժարաններում ու այդ կերպ մեկուսանում են ընտանիքներից, շրջապատից և հասարակությունից։ Նրանց օգնությունը և սպասարկումը չպետք է սահմանափակվի միայն հոգեբուժարաններով, նրանց պետք է հասանելի լինեն այլընտրանքային իրական ծառայություններ»,-ասաց ՄԻՊ-ը։

Անդրադառնալով հարկադիր բուժման վերաբերյալ խնդիրներին՝ Թաթոյանը հայտարարեց, որ Սևանի հոգեկան առողջության կենտրոն այցի ընթացքում պահվել է 402 անձ, նրանցից ընդամենը 8-ի նկատմամբ է կիրառված եղել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց, մնացած 394 պացիենտների փաստաթղթերում նշված է եղել, որ նրանք այնտեղ գտնվում են սեփական կամաարտահայտությամբ և ստանում են հոժարակամ բուժում։

Շարունակությունը tert.am կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել