Էրդողանը հայտարարել է Թուրքիայում «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնելու ծրագրերի մասին
 |tert.am|
13:32 - 23 հունվարի, 2022

Էրդողանը հայտարարել է Թուրքիայում «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնելու ծրագրերի մասին |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան մտադիր է «3+3» հարթակի շրջանակում հաջորդ տարածաշրջանային հանդիպումը Թուրքիայում անցկացնել, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ Թուրքիայի ղեկավարի գրասենյակին հղումով։

Դեկտեմբերի սկզբին Մոսկվայում տեղի է ունեցել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը։

«Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Էրդողանն ասել է, որ Անկարան շարունակում է ջանքերը՝ Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու համար։ Նրա խոսքով՝ Անկարան նախատեսում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մշակված «3+3» հարթակի շրջանակում ևս մեկ հանդիպում Թուրքիայում անցկացնել»,- ասվում է հաղորդագրությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել