Պեկինը ձմեռային Օլիմպիական խաղերին ընդառաջ կպահպանի կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակը

 |armtimes.com|
14:14 - 23 հունվարի, 2022

Պեկինը ձմեռային Օլիմպիական խաղերին ընդառաջ կպահպանի կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակը |armtimes.com|

armtimes.com: Չինաստանի մայրաքաղաք Պեկինում հորդորել են բոլոր տեղական շրջաններին պահպանել լրիվ արտակարգ ռեժիմը, քանի որ քաղաքում շարունակվում են գրանցվել կորոնավիրուսի տեղական դեպքեր՝ ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկից երկու շաբաթ առաջ:

Այս մասին հայտնում է «Reuters»-ը:

Հունվարի 15-ից ի վեր Պեկինում հայտնաբերվել է փոխանցված տեղական 27 դեպք, որոնց մոտ եղել են ախտանշաններ և ևս 5 ասիմպտոմ դեպքեր:

Իսկ Հյուսիսարևելյան Հարբին քաղաքում երկուշաբթի օրը կթեստավորվեն մոտ 10 մլն քաղաքացու, թեև այնտեղ վերջերս վիրուսի դեպք չի գրանցվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել