Ուկրաինան հայտարարում է, որ Գերմանիան «խրախուսում է Պուտինին»՝ հրաժարվելով զենք մատակարարել
 |azatutyun.am|
17:14 - 23 հունվարի, 2022

Ուկրաինան հայտարարում է, որ Գերմանիան «խրախուսում է Պուտինին»՝ հրաժարվելով զենք մատակարարել |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան մեղադրել է Գերմանիային «միասնությունը խաթարելու» և «Վլադիմիր Պուտինին խրախուսելու» մեջ՝ հրաժարվելով Կիևին զենք մատակարարել՝ ռուսական հնարավոր ներխուժման մտավախությունների ֆոնին:

Կուլեբան Թվիթերում գրել է, որ «Գերմանիայի վերջին հայտարարությունները Ուկրաինային պաշտպանական զենք փոխանցելու անհնարինության մասին չեն համապատասխանում» երկու երկրների հարաբերությունների մակարդակին և «անվտանգության ներկա իրավիճակին»։

Կուլեբան ասել է, որ Կիևը երախտապարտ է Բեռլինին՝ 2014 թվականից ի վեր աջակցության համար, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա և բռնակցեց Ղրիմի թերակղզին, միաժամանակ հավելել` «Գերմանիայի ներկայիս փակուղային իրավիճակը հիասթափեցնող է և հակասում է այդ աջակցությանը և ջանքերին»:

Գերմանիայի պաշտպանության նախարարը երեկ տեղեկացրել է, որ Բեռլինը փետրվարին դաշտային հոսպիտալ կուղարկի Ուկրաինա, սակայն հրաժարվում է զենքի մատակարարումից։ «Զենքի մատակարարումն այս պահին օգտակար չի լինի, դա դաշնային կառավարության կոնսենսուսն է», - ասել է Լամբրեխտը:

Ուկրաինական սահմանների երկայնքում կուտակված 127 հազար ռուս զինվորականների առկայության պայմաններում` Կիևը խնդրել է Բեռլինին տրամադրել սաղավարտներ և պաշտպանիչ բաճկոններ, ինչպես նաև վերանայել իր դիրքորոշումը զենքի մատակարարման հարցում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել