Դատարանը մերժեց Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը
11:49 - 24 հունվարի, 2022

Դատարանը մերժեց Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը

Դատարանը մերժեց Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու՝ պաշտպանների միջնորդությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։ 

Նշենք, որ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն էին ներկայացրել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանը, Քրիստինե Պողոսյանը և «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Սերգեյ Հովհաննիսյանը նաև նշեց, որ Արտյոմ Համբարյանի նկատմամբ կալանքը փոխարինել 5 մլն դրամ գրավով, մյուսների մասով կալանքը պահպանվեց։ Նա ասաց, որ որոշումը նոր են ստացել, դեռ չեն ծանոթացել, բայց չի կարծում, որ կարող է այնպիսի հիմնավորում լինել, որ կարող է տեղավորվել տրամաբանության մեջ՝ իրավական առումով․ «Ըստ էության՝ ենթադրում եմէ պետք է ամբողջական մոտեցում ցուցաբերված լինի, քանի որ հենց Դատախազության դիրքորոշումն էլ ընդհանրական էր, որևէ կոնկրետ հիմնավորում, պատճառաբանություն որևէ մեկի մասով չի ներկայացվել։ Կծանոթանանք, տեսնենք, շատ կարճ ժամկետում Վերաքննիչ բողոք կներկայացնենք»։

Փաստաբանի խոսքով՝ բոլոր պաշտպանյալները ներկա էին նիստին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել