Կիևում Ռուսաստանի դեսպանատունն աշխատում է սովորական ռեժիմով. Մարիա Զախարովա
15:01 - 24 հունվարի, 2022

Կիևում Ռուսաստանի դեսպանատունն աշխատում է սովորական ռեժիմով. Մարիա Զախարովա

Կիևում Ռուսաստանի դեսպանատունն աշխատում է սովորական ռեժիմով: Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, «Эхо Москвы» ռադիոկայանի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Դեսպանատունն աշխատում է սովորական ռեժիմով։ Ամանորից առաջ դիվանագետների հարազատները, ընտանիքները գնացին, մի մասը մնաց, մի մասը գնաց»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր հայտնի է դարձել, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը թույլատրել է Կիևում ամերիկյան դեսպանատան աշխատակիցների ընտանիքների անդամներին հեռանալ Ուկրաինայից, քանզի վտանգ կա, որ ՌԴ-ն կարող է ռազմական գործողություններ սկսել այդ երկրի դեմ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել