Բաքվում կայացել է հայ գերիներ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի շինծու գործով հերթական դատական նիստը |hetq.am|
17:50 - 24 հունվարի, 2022

Բաքվում կայացել է հայ գերիներ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի շինծու գործով հերթական դատական նիստը |hetq.am|

hetq.am: Բաքվի Սաբունչինի շրջանային դատարանի վարչական շենքում կայացել է հայ գերիներ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի շինծու գործով դատական հերթական նիստը։ Բաքուն նրանց մեղադրում է, իբր, ահաբեկչական գործողությունների իրականացման մեջ։ Այդ մասին հաղորդում է APA գործակալությունը։

Այսօրվա նիստի ժամանակ ուսումնասիրվել են գործում առկա փաստաթղթերը, որտեղ նշվում է, որ Իշխան Սարգսյանի հեռախոսում իբր հայտնաբերվել է տեսանյութ, որը նկարահանվել է 2019 թվականին։ Բաքվի քարոզչամեքենան պնդում է, որ տեսանյութից ստացված կոորդինատներից իբր պարզ է դարձել, որ այն նկարահանվել է Ադրբեջանի Թովուզի շրջանի Աղբուլաղ գյուղում, իսկ այդ գյուղից 40 կիլոմետր հեռավորության վրա, Էյուբլու գյուղի տարածքով, անցնում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը։ Ադրբեջանական կողմը պնդում է, թե իբր Իշխան Սարգսյանը և Վլադիմիր Ռաֆայելյանը մտադիր էին պայթեցնել այդ նավթամուղը։

Ըստ ադրբեջանական կողմի պնդումների՝ Իշխան Սաղաթելյանի հեռախոսում իբր հայտնաբերվել են նաև Քարվաճառի շրջանի Յուխարի Այրըմ գյուղի լուսանկարները։ Բաքուն հայ գերիներին մեղադրում է նաև այդ գյուղի ճանապարհներն իբր ականապատելու մեջ։

Դատավորը հայտարարել է դատական քննության ավարտի մասին։ Հաջորդ նիստը նշանակվել է փետրվարի 28-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել