Պուտինը միջոցներ է ձեռնարկում Ռուսաստանի անվտանգությունը պատշաճ մակարդակով ապահովելու համար. Պեսկով |1lurer.am|
17:51 - 24 հունվարի, 2022

Պուտինը միջոցներ է ձեռնարկում Ռուսաստանի անվտանգությունը պատշաճ մակարդակով ապահովելու համար. Պեսկով |1lurer.am|

1lurer.am:  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ պատշաճ մակարդակով ապահովելու Ռուսաստանի և նրա քաղաքացիների շահերն ու անվտանգությունը՝ լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այդ մասին տեղեկացնում է ТАСС-ը:

Կրեմլի մամուլի քարտողւարի խոսքով՝ ցավոք, Ռուսաստանն այժմ ապրում է «ագրեսիվ միջավայրում»։ «Մենք կարդում ենք ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչների՝ մեզ ուղղված հայտարարությունները, որոնք բացարձակ ոչ բարեկամական են: Սա այն իրականությունն է, որում մենք ապրում ենք»,- եզրափակել է Պեսկովը։

Ռուսաստանն անվտանգության երաշխիքների վերաբերյալ իր առաջարկներին առանձին պատասխաններ է սպասում ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից։ Միաժամանակ Պեսկովը չի մանրամասնել, թե արդյոք Մոսկվան մտադի՞ր է հրապարակել Արևմուտքի գրավոր պատասխանները:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ժնևում կայացած բանակցություններից հետո ասել էր, որ ճիշտ կլինի հրապարակել Վաշինգտոնի պատասխանը անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի առաջարկներին, և ինքը դա կառաջարկի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։

Միաժամանակ, ըստ The Washington Post-ի, ԱՄՆ ներկայացուցիչները իրենց ռուսաստանցի գործընկերներին խնդրել են չհրապարակել Վաշինգտոնի գրավոր պատասխանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել