Արևելյան թևում զորակազմի ավելացման մասին ՆԱՏՕ-ի հայտարարությունները մեծացնում են լարվածությունն անվտանգության ոլորտում. Պեսկով
 |tert.am|
18:36 - 24 հունվարի, 2022

Արևելյան թևում զորակազմի ավելացման մասին ՆԱՏՕ-ի հայտարարությունները մեծացնում են լարվածությունն անվտանգության ոլորտում. Պեսկով |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ի հայտարարություններն արևելյան թևում զորակազմի ավելացման, ինչպես նաև ուժերի և միջոցների մոտեցման մասին մեծացնում են լարվածությունն անվտանգության ասպարեզում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ինչ վերաբերում է որոշակի գործողությունների, մենք ձեզ հետ միասին տեսնում ենք արևելյան թևում զորակազմի ավելացման մասին հայտարարություններ, որոնք հրապարակում է Հյուսիսատլանտյան դաշինքը: Այդ ամենը հանգեցնում է նրան, որ լարվածությունն աճում է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը լրագրողների հետ զրույցում:

«Ուզում եմ նշել, որ այս ամենը տեղի չի ունենում այն ​​պատճառով, ինչ անում է Ռուսաստանը: Այս ամենը տեղի է ունենում այն պատճառով, ինչ անում են ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ն և այն տեղեկության հաշվին, որը նրանք տարածում են»,- ընդգծել է Պեսկովը։

Ընդհանուր առմամբ մենք հայտարարում ենք և ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ լարվածության աճն իրականացվում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից ձեռնարկվող կոնկրետ տեղեկատվական գործողությունների միջոցով»,- ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։ 

Պեսկովը, մասնավորապես, նշել է, որ մի քանի օր առաջ տեղեկատվական լցոնում է արվել, թե իբր Մոսկվան տարհանում է Կիևում իր դիվանագիտական ​​ներկայացուցչության աշխատակիցներին։

Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ի գործունեությունը Ռուսաստանի սահմանների մոտ չի կարող անտեսվել ռուս զինվորականների կողմից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել