Պենտագոնից հայտնել են, որ ԱՄՆ-ը պատրաստ է Եվրոպա ուղարկել 8500 զինվորականօ |armtimes.com|
09:52 - 25 հունվարի, 2022

Պենտագոնից հայտնել են, որ ԱՄՆ-ը պատրաստ է Եվրոպա ուղարկել 8500 զինվորականօ |armtimes.com|

armtimes.com: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պատրաստ է Եվրոպա ուղարկել 8500 զինվորական, սակայն վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Ջոն Քիրբին։

«Զինվորական անձնակազմի թիվը, որոնց Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը որոշել է բարձր պատրաստականության վիճակի բերել, կազմում է մոտ 8,5 հազար մարդ»,- ասել է նա։ Քիրբին նշել է, որ եթե իրավիճակը պահանջի, ապա, ՆԱՏՕ-ի արձանագրությունների համաձայն, նրանք անհապաղ կուղարկվեն Եվրոպա։ Նա ընդգծել է, որ «զորախումբ ուղարկելու որոշումը դեռ ընդունված չէ», քանի որ մնում է իրավիճակը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու հնարավորությունը։ «Մենք չենք ասում, որ դիվանագիտությունը մեռած է»,- նշել է պաշտպանության գերատեսչության ներկայացուցիչը։

Խոսելով այն մասին, թե որ զորքերը կարող են ուղարկվել Եվրոպա՝ Քիրբին նշել է, որ դրանք մարտական ստորաբաժանումներ են, հետախուզական, ավիացիոն, բուժաշխատողներ և տրանսպորտային ստորաբաժանումներ։ Պենտագոնի խոսնակն ընդգծել է, որ առայժմ խոսքը միայն այս զորախումբը բարձր պատրաստականության վիճակի բերելու մասին է։

Քիրբին մանրամասնել է, որ ԱՄՆ-ն բարձրացնում է զորքերի մարտունակությունը երկրի ներսում և արտերկրում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։

«Նախագահ Ջո Բայդենն ասել է, որ չնայած մենք շարունակում ենք առաջնահերթություն տալ դիվանագիտությանը և երկխոսությանը, այլ ոչ ռազմական լուծմանը», - ասել է նա։ Ըստ Քիրբիի, «ԱՄՆ-ը քայլեր է ձեռնարկում իր զորքերի մարտունակությունը երկրի ներսում եւ արտերկրում բարձրացնելու համար»: Պենտագոնի խոսնակն ընդգծել է, որ դա արվում է, որպեսզի ՆԱՏՕ-ի մասնակցությամբ ակտիվ գործողությունների մեկնարկի դեպքում ԱՄՆ-ն անհապաղ օգնություն ցուցաբերի իր դաշնակիցներին։ 

Քիրբին նաև ասել է, որ այս պահին ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ սահմանին իրավիճակի դեէսկալացիայի նշաններ չի տեսնում Ռուսաստանի Դաշնության կողմից։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի ռազմական ներկայությունը տարածաշրջանում միայն աճում է։ Քիրբին նշել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը դեռ կարծում է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով։

Քիրբին ասել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայից իր ռազմական հրահանգիչներին դուրս բերելու որոշում չի կայացրել, նրանք դեռ այնտեղ են։

«Մեր հրահանգիչներին Ուկրաինայից տեղափոխելու որոշումներ չկան, սակայն, ինչպես ես բազմիցս ասել եմ, մենք մշտապես վերահսկում ենք իրավիճակը և պատրաստ ենք անել ամեն ինչ, որն անհրաժեշտ է նրանց անվտանգության համար»,- ասել է նա։ Քիրբիի խոսքով՝ ամերիկացի հրահանգիչները ներկայումս գտնվում են Ուկրաինայում և շարունակում են կատարել իրենց առաջադրանքները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել