Նախարարություն դիմած որևէ անօթևան դրսում չի մնացել, բոլորը տեղավորվել են Երևանի տուն-ինտերնատում. խոսնակ |armenpress.am|
10:46 - 25 հունվարի, 2022

Նախարարություն դիմած որևէ անօթևան դրսում չի մնացել, բոլորը տեղավորվել են Երևանի տուն-ինտերնատում. խոսնակ |armenpress.am|

armenpress.am: «Երևանի N1 տուն-ինտերնատ»-ն իրականացնում է անօթևան անձանց ժամանակավոր օթևանի տրամադրման գործընթացը: «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամի ծառայություններից օգտված անօթևան քաղաքացիների զգալի մասը տեղափոխվել է տուն-ինտերնատ: Հարցմանն ի պատասխան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը նշեց, որ նախարարությանը դիմած որևէ անօթևան քաղաքացի դրսում չի մնացել, բոլորը տեղավորվել են տուն ինտերնատում: «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամի ծառայություններից օգտվում էր 88 անօթևան, սակայն Երևանի տուն ինտերնատ տեղափոխվել է 76-ը: Նախարարի խոսնակը վստահեցրեց, որ մնացածը չեն դիմել:

Անօթևան անձանց համար ժամանակավոր օթևանի տրամադրման ծառայություններ մատուցելու համար հայտարարված դրամաշնորհային մրցույթին «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամը չէր մասնակցել: Այն մեկ այլ ծրագրի շրջանակում ծառայությունները ոչ պատշաճ մատուցելու հետևանքով Ֆինանսների նախարարության կողմից 24.08.21 թվականին ընդգրկվել էր պետական բյուջեից դրամաշնորհ ստանալու նպատակով կազմակերպվող մրցույթներին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցուցակում։

Ե՞րբ, այսպես կոչված, «սև ցուցակ»-ում հայտնված կազմակերպությունները կրկին կարող են դիմել դրամաշնորհային մրցույթներին, ընդհանրապես ինչպե՞ս է կազմակերպվում խոցելի խմբերի աջակցման ծրագրերի իրականացումը, ի՞նչ պարբերականությամբ է կատարվում վերահսկողությունը դրանց նկատմամբ. այս և այլ հարցերը մանրամասնում է Զառա Մանուչարյանը:

-Ինչպե՞ս է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կազմակերպում խոցելի խմբերի աջակցությանն ուղղված ծրագրերի իրականացումը։

 -Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից խոցելի խմբերի՝ հաշմանդամություն ունեցող անձանց, թրաֆիքինգի և ընտանիքում բռնության ենթարկված անձանց, տարեցներին ու երեխաներին ուղղված աջակցության միջոցառումներն իրականացվում են ինչպես պետական ծրագրերի, այնպես էլ դրամաշնորհային մրցույթների միջոցով, որոնց կարող են մասնակցել սահմանված չափորոշիչներին համապատասխանող կազմակերպությունները:

Մրցույթների արդյունքում հաղթող կազմակերպություններին ՀՀ պետական բյուջեից տրամադրվում են դրամաշնորհներ՝ շահառուների խնամքը, զբաղվածությունն, անհրաժեշտ հմտությունների ուսուցումը կազմակերպելու նպատակով: Այս մոտեցումը թույլ է տալիս ընդլայնել ծառայությունների աշխարհագրությունը՝ միաժամանակ, կազմակերպությունների միջև մրցակցության պայմաններում՝ բարձրացնելով նաև մատուցվող ծառայությունների որակը:

 Մրցույթները կազմակերպվում են www.armeps.am էլեկտրոնային համակարգի միջոցով։ Անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմաններն, ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպություններին ներկայացվող պայմանները սահմանվում են հրավերով:

-Ներկայում Հայաստանում խոցելի խմբերին ուղղված աջակցության ծրագրերն իրականացնելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քանի՞ կազմակերպության, հիմնադրամի հետ է համագործակցում։

 -Սոցիալական պաշտպանության ոլորտում գործունեություն ծավալող տասնյակ կազմակերպություններ հնարավորություն են ունեցել դիմելու մրցույթներին և չափորոշիչներին համապատասխանելու դեպքում՝ ստանալ ֆինանսական աջակցություն։ Մրցույթներին մասնակցել են պետական կամ ՏԻՄ ենթակայության ներքո չգտնվող սոցիալական ծառայություններ տրամադրող, համապատասխան աշխատանքային փորձ ունեցող, հավաստագրված կազմակերպությունները։

 Այն կազմակերպությունները, որոնք ծառայությունները ոչ պատշաճ մատուցելու հետևանքով Ֆինանսների նախարարության կողմից ընդգրկվել են պետական բյուջեից դրամաշնորհ ստանալու նպատակով կազմակերպվող մրցույթներին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցուցակում, դիմել չեն կարողացել։

-Ինչպե՞ս է կատարվում հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների ընտրությունը, որոնց հետ համագործակցում եք։ Ի՞նչ չափանիշներ ու չափորոշիչներ եք սահմանում։

 Իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություններին դրամաշնորհներ հատկացնելու նպատակով՝ 2022 թվականի պետական բյուջեով նախատեսվելիք միջոցների հաշվին կազմակերպված մրցույթները հայտարարվել են համաձայն ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման և 27.01.2021թ. N 97-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության հիմքով՝ պայմանով, որ կնքվելիք պայմանագրով սահմանված կողմերի իրավունքները և պարտականությունները կգործեն այդ նպատակով ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում կողմերի միջև համաձայնագիր կնքելու օրվանից:

 2022 թվականին հայտարարվել են 15 մրցույթներ, որոնց մեծ մասը կայացել է, իսկ չկայացած չափաբաժինները վերահայտարարվել են։

Առավել մանրամասն՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել