Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1332 նոր դեպք
11:13 - 25 հունվարի, 2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1332 նոր դեպք

Հայաստանում հունվարի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1332 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 353 731-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 8032 է:

Նախօրեին կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել: Հունվարի 25-ի դրությամբ մահվան այսպիսի դեպքերի թիվը 1525 է։ 

Մեկ օրում առողջացածների թիվը 154 է, ընդհանուր առողջացածներինը՝ 334 549, փաստացի բուժվողներինը՝ 9625: Մեկ օրում արվել է 5713 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 685 238 թեստավորում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել