ՀՀ կենտրոնական բանկն ստուգումներ կանցկացնի արտարժույթի փոխանակման կետերում և գրավատներում
18:48 - 25 հունվարի, 2022

ՀՀ կենտրոնական բանկն ստուգումներ կանցկացնի արտարժույթի փոխանակման կետերում և գրավատներում

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ՝ ԿԲ Ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտն արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ (ներառյալ՝ նրանց լիցենզավորված մասնաճյուղերում) 2022 թ. հունվարի 21-ից մինչև 2022 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացնելու է օրենսդրության համապատասխանության ստուգումներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից։

Նշվում է, որ ԿԲ նախագահի որոշմամբ ԿԲ ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտը նույն ժամանակահատվածում գրավատնային գործունեության լիցենզիա ստացած անձանց մոտ ևս իրականացնելու է օրենսդրության համապատասխանության ստուգումներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել