Հրազդանի կիրճից բերման ենթարկված քաղաքացու մեքենայում 300 գրամից ավելի մարիխուանա է հայտնաբերվել
20:49 - 25 հունվարի, 2022

Հրազդանի կիրճից բերման ենթարկված քաղաքացու մեքենայում 300 գրամից ավելի մարիխուանա է հայտնաբերվել

Հունվարի 19-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները Հրազդանի կիրճից, «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման են ենթարկել Կոտայքի մարզի Քասախ գյուղի 24-ամյա մի բնակչի։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգված և կաթուցիչներ, իսկ մեքենայի սրահից՝ 300 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված։

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել