Ձնաբքի հետևանքով Ստամբուլի օդանավակայանում արգելափակված ուղևորները բողոքի ակցիա են անցկացրել

 |factor.am|
21:36 - 25 հունվարի, 2022

Ձնաբքի հետևանքով Ստամբուլի օդանավակայանում արգելափակված ուղևորները բողոքի ակցիա են անցկացրել |factor.am|

factor.am: Թուրքիայում վերջին տարիների ընթացքում աննախադեպ առատ ձյան ու ձնաբքի պայմաններում փակվել են Ստամբուլի օդանավակայանները։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հարյուրավոր ուղևորներ մնացել են օդանավակայանում, շատերը՝ ինքնաթիռների մեջ։

Ստամբուլի օդանավակայանում արգելափակված ուղևորները բողոքի ցույց են կազմակերպել՝ պնդելով, որ թեև ժամեր շարունակ սպասում են օդանավակայանում,  իրենց կացարան չեն տրամադրել։

Սոցցանցերում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են ուղևորները բղավում՝ «Մեզ հյուրանոց է պետք»։ Իշխանությունները ոստիկաններ են տեղակայել այն տարածքում, որտեղ օդանավակայանում փակված օտարերկրացի ուղևորները ակցիա են արել։

Նաև տեղեկություններ կան, որ ստվարաթուղթ են բաժանել ուղևորներին՝ քնելու համար։ Վերջինները նշում են նաև, որ խնդիրներ ունեն բեռների ու սննդի հետ կապված։





Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել