Սաուդյան Արաբիան վերջին օրվա ընթացքում շուրջ 50 ավիահարված Է հասցրել Եմենին

 |armenpress.am|
14:56 - 26 հունվարի, 2022

Սաուդյան Արաբիան վերջին օրվա ընթացքում շուրջ 50 ավիահարված Է հասցրել Եմենին |armenpress.am|

armenpress.am: Սաուդյան Արաբիայի ինքնաթիռները վերջին օրվա ընթացքում շուրջ 50 ավիահարված են հասցրել Եմենի տարածքին: Հունվարի 26-ին այդ մասին հաղորդել Է  Իրանի PressTV հեռուստաալիքը: Նշվում Է, որ օբյեկտներին հավածներ են հասցվել Եմենի Թայիզի, Սանայի, Մարիբի, Շաբվայի եւ Էլ Ջաուֆի նահանգներում:

Ռազմական գործողություների հետեւանքով զոհերի մասին չի հաղորդվում: Վերջին շաբաթներին կոալիցիայի օդուժն ակտիվացրել Է գրոհները Եմենում, մասնավորապես խռովարարների կողմից վերահսկվող Սանայում, հուսիների ռազմական օբյեկտների վրա:

Առավել ինտենսիվ ռմբակոծումներն սկսվել են այն բանից հետո, երբ «Անսար Ալլահ»-ի կողմնակիցները հունվարի 3-ին Եմենի Հոդեյդա նավահանգստային քաղաքից ոչ հեռու զավթեցին Արաբական Միացյալ Էմիրությունների դրոշի ներքո նավարկող բեռնատար նավը, իսկ հունվարի 17-ին անօդաչուների եւ բալիստիկ հրթիռների կիրառմամբ գրոհ իրականացրեցին Աբու Դաբիի վրա, որի հետեւանքով զոհվեց չորս մարդ եւ առնվազն հինգը վիրավորվեց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել