Մենք պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման․ Սերգեյ Լավրով
 |azatutyun.am|
21:46 - 26 հունվարի, 2022

Մենք պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման․ Սերգեյ Լավրով |azatutyun.am|

azatutyun.am: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր Պետդումայում ասել է, թե Ռուսաստանը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման։

«Մենք պատրաստ ենք պատշաճ կերպով պաշտպանել մեր երկրի շահերը, նրա անվտանգությունը և մեր քաղաքացիների անվտանգությունը»,- նշել է նա։

Ռուսաստանի անվտանգության երաշխիքների մասին Լավրովն ասել է, թե թույլ չեն տա, որ դրանք անվերջ քննարկման առարկա դառնան, «փաթաթվեն» ԵԱՀԿ-ում կամ Եվրամիության մասնակցության առաջարկներում։

«Եթե կառուցողական պատասխան չհետևի և Արևմուտքը շարունակի իր ագրեսիվ կուրսը, ապա Մոսկվան, ինչպես բազմիցս հայտարարել է նախագահը, կձեռնարկի անհրաժեշտ պատասխան միջոցներ», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել