Ուկրաինայում անցկացվելու են քաղաքացիական բնակչության զանգվածային վարժանքներ |armenpress.am|
21:56 - 26 հունվարի, 2022

Ուկրաինայում անցկացվելու են քաղաքացիական բնակչության զանգվածային վարժանքներ |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը մտադիր է քաղաքացիական բնակչության շրջանում զանգվածային վարժանքներ անցկացնել հնարավոր արտակարգ իրադրության պարագայում պատրաստ լինելու նպատակով: Այս մասին հայտնել է ՆԳ նախարարությունը:

«Զանգվածային վարժանքները կանցկացվեն երկրի տարբեր շրջաններում»,- հայտնել են նախարարությունից:

ՆԳՆ-ից մասնավորեցրել են, որ հիմնական շեշտը լինելու է պայթյունավտանգ իրերի հետ ճիշտ վերաբերվելու աշխատանքների վրա: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել