Կոտայքում, Վայոց ձորում, Արագածոտնում, Գեղարքունիքում ձյուն է տեղում․ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է․ Լարսը փակ է
10:27 - 27 հունվարի, 2022

Կոտայքում, Վայոց ձորում, Արագածոտնում, Գեղարքունիքում ձյուն է տեղում․ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է․ Լարսը փակ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար ավտոմեքենաների համար (կցորդիչով բեռնատարների համար խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ):

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Կոտայքի մարզում, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Ջերմուկ, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան և Թալին, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքներում ձյուն է տեղում։

 

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել