Վերջնանպատակը խաղաղության պայմանագիրն է, բայց այս պահին վաղ է խոսել դրա մասին․ Աղաջանյան
 |1lurer.am|
18:20 - 27 հունվարի, 2022

Վերջնանպատակը խաղաղության պայմանագիրն է, բայց այս պահին վաղ է խոսել դրա մասին․ Աղաջանյան |1lurer.am|

1lurer.am: Հայաստանը մշտապես հայտարարել է իր դրական վերաբերմունքը տարածաշրջանում խաղաղության օրակարգի առաջմղման վերաբերյալ; Այս մասին այսօր կայացած ասուլիսին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

«Վերջնանպատակը խաղաղության պայմանագիրն է, որը հընթացս բավականին երկար և համապարփակ քննարկման արդյունքում երկկողմանիորեն ընդունելի տրամաբանության մեջ պետք է տեքստի տեսքով հրապարակվի  և հասանելի լինի Հայաստանի և Ադրբեջանի հանրություններին։ Այս պահի դրությամբ մենք խոսում ենք խաղաղության պայմանագրի մասին, որի հետ կապված որևէ դետալային քննարկում որևէ ձևաչափով չի եղել»,- ասաց Աղաջանյանը։

Նրա խոսքով՝ դեռ վաղ է խոսել խաղաղության պայմանագրի մասին՝ հաշվի առնելով, որ առայժմ  նույնիսկ դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցում կոնկրետ առաջընթաց չկա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել