Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3536 նոր դեպք. առողջացել է 267 քաղաքացի
11:21 - 28 հունվարի, 2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3536 նոր դեպք. առողջացել է 267 քաղաքացի

Հայաստանում հունվարի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 361 հազար 754 դեպք, որից 335 հազար 227-ը`առողջացած, 8035-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 հազար 965 բուժառու:

Մեկ օրում կատարվել է 8707 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3536 նոր դեպք, առողջացել է 267 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 709 հազար 073-ի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել