Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանին ռազմական գործակցության, այդ թվում՝ միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար. ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն
11:38 - 28 հունվարի, 2022

Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանին ռազմական գործակցության, այդ թվում՝ միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար. ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

Այսօր Հայաստանում նշվում է Բանակի օրը, և մենք մեր երախտիքն ենք հայտում զինված ուժերի ծառայողներին և շնորհակալություն հայտնում Հայաստանին ռազմական գործակցության, այդ թվում՝ միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար։ Այս մասին ասված է ԱՄՆ դեսպանության Ֆեյսբուքի գրառման մեջ:

«Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են տվել հայրենիքի պաշտպանության համար:

Ուժ և տոկունություն ենք մաղթում նրանց ընտանիքներին և սատարողներին»,- ասված է գրառման մեջ:

Գրառմանը կից հրապարակվել են նաև լուսանկարներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել