Մոտ օրերս հանգամանալից կարձագանքեմ․ Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին
17:03 - 28 հունվարի, 2022

Մոտ օրերս հանգամանալից կարձագանքեմ․ Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին

Առաջիկայում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կարձագանքի Արցախյան հիմնախնդրի գործընթացին առչվող Նիկոլ Փաշինյանի հայտարություններին։ Այս մասին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այս մասին տեղեկացնում է 3-րդ նախագահի ֆեյսբուքյան էջը։

«Մոտ օրերս տևականորեն, հանգամանալից կարձագանքեմ»,- շեշտեց նախագահը։

Անդրադառնալով հարցին` ինչու որոշել բանակի օրը այցելել հենց Սարդարապատ, ՀՀ երրորդ նախագահն ասաց․ «Պետությունները զինված ուժեր են ստեղծում, որպեսզի կարողանան պահպանել պետությունների տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը և իր քաղաքացիների անվտանգությունը։ Այս պարզ ճշմարտության դրսևորումներից մեկը Սարդարապատի ճակատամարտն է։ Այս խորհրդանշական այցելությամբ ուզում եմ այդ մասին հիշեցնել մեր ժողովրդին, մեր Զինված ուժերին սպաներին ու զինվորներին»,-ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել