Գեղեցիկ չի լինի, որ այսօր որևէ մեկնաբանություն անենք․ Խաչատուրյանը՝ նախագահի պաշտոնում իր հնարավոր առաջադրման մասին
15:21 - 31 հունվարի, 2022

Գեղեցիկ չի լինի, որ այսօր որևէ մեկնաբանություն անենք․ Խաչատուրյանը՝ նախագահի պաշտոնում իր հնարավոր առաջադրման մասին

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ մամուլում շրջանառվող լուրերին, ըստ որի ինքն է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախագահի թեկնածուն։

«Քանի որ այս պահին դեռևս չկա ՀՀ ազգային ժողովի նախագահի որոշում, որով դադարեցվում է գործող նախագահի լիազորությունները, այդ խոսակցությունը պետք է տեղի ունենա վաղը, և գեղեցիկ չի լինի, որ այսօր որևէ մեկնաբանություն անենք։ Դեռևս մարդը հնարավորություն ունի, կարող է դիմումը հետ վերցնել»։

Խաչատուրյանն ասաց՝ իր անունը «տեսականորեն պետք է շրջանառվեր»․  «Հաշվի առնելով բոլոր այն չափանիշները, օրինակ՝ 40 տարեկանից բարձր, ՀՀ քաղաքացի, ճանապարհ անցած մարդ, այդ պայմաններում կարելի է ենթադրել, որ ես կարող եմ հայտնվել այդ ցուցակում՝ հաշվի առնելով, որ որպես այսօրվա կառավարության անդամ, նաև քաղաքական թիմի անդամ ես կարող եմ առաջադրվել»։

Հարցին՝ պաշտոնի առաջարկը անակնկալ չէր, Խաչատուրյանը պատասխանեց․ «Անակնկալ էր այնքանով, ինչ տեղի ունեցավ մի շաբաթ առաջ, բոլորիս համար էր անակնկալ, դրանից առաջ իմ մտքով էլ չէր կարող անցնել, որ կարելի է ընդհանրապես մտածել և դառնալ այդ պաշտոնի մասին մտածող մարդ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել