Վթարի պատճառով 10 ժամ ջուր չի լինելու Սեւան քաղաքի մի մասում
09:18 - 01 փետրվարի, 2022

Վթարի պատճառով 10 ժամ ջուր չի լինելու Սեւան քաղաքի մի մասում

Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 1-ին ժամը 10։00-20։00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի մի շարք հատվածների ջրամատակարարումը:

«Վեոլիա Ջուր» ընկերությունից հայտնում են, որ ջուր չի լինի, մասնավորապես, հետեւյալ հատվածներում.

1-5 միկրոշրջանների, Էներգետիկների, Խաղաղության, Գրիբոյեդովի, Գործարանային, Կոմիտասի, Բաբաջանյան, Սարգիս Սևանցու փողոցների, Նալբանդյան 40ա-65, Սայաթ-Նովայի 17-27, Շինարարների 3, 5, Նաիրյան 168-187 համարների, Մաշտոցի անվան թիվ 1 և Զուրաբյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցների, «Գալիք» մանկապարտեզի, Արդշին և ՎՏԲ բանկերի մասնաճյուղերի, Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի և ԱԱԾ վարչական շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել