ԱԻ նախարարն ընդունել է ՀՀ–ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ  ներկայացուցչին
17:39 - 02 փետրվարի, 2022

ԱԻ նախարարն ընդունել է ՀՀ–ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցչին

Այսօր՝ փետրվարի 2-ին, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նորանշանակ  ներկայացուցիչ տիկին Քրիստինե Վայգանդին, տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: 

Հանդիպմանը մասնակցել է նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի սոցիալական պաշտպանության հարցերով պատասխանատու Արմենուհի Հովակիմյանը:

Շնորհավորելով հյուրին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարար Փիլոյանը  բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ 2010 թվականից մեկնարկած համագործակցությունը և  վստահություն հայտնել արդյունավետ  գործակցության շարունակականության վերաբերյալ:

Գերատեսչության ղեկավարը երախտագիտությունն է հայտնել «Աղետների ռիսկերի նվազեցումը Հայաստանում» տարբեր ծրագրերով իրականացված աշխատանքների համար: Նա առանձնացրել է «Փոխգործակցության հուշագրի» շրջանակներում  համագործակցությունը, ինչպես նաև սեյսմիկ ռիսկերի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, փրկարար և հոգեբանական ծառայությունների  կարողությունների զարգացման հարցերը:

Տիկին Քրիստինե Վայգանդին  վերահաստատել է  ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատրաստակամությունը՝ սերտորեն գործակցելու դպրոցների աղետների ռիսկի կառավարման կարողությունների զարգացման, աղետների ռիսկի նվազեցման կրթական ծրագրերի ներդրման հարցերում,  ինչպես նաև ակնկալում է նախարարության մասնակցությունը  կլիմայի փոփոխության ռիսկերի նվազեցման ծրագրերին: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել աղետների ռիսկի կառավարման ոլորտում առկա խնդիրների և առաջնահերթությունների վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել