Բողոքի ցույց՝ Բերդաշենում․ ՔՊ-ականները հրաժարվում են  համայնքապետարանի փաստաթղթերը հանձնել Ամասիայի նորընտիր համայնքապետին |factor.am|
15:43 - 03 փետրվարի, 2022

Բողոքի ցույց՝ Բերդաշենում․ ՔՊ-ականները հրաժարվում են համայնքապետարանի փաստաթղթերը հանձնել Ամասիայի նորընտիր համայնքապետին |factor.am|

factor.am: Շիրակի մարզի Արփի համայնքի նախկին վարչական կենտրոնում՝ Բերդաշենում, այս պահին բողոքի ցույց է տեղի ունենում։ ՔՊ-ականներն ու նրանց համակիրները պահանջում են նոր ընտրություններ։ Նրանք դիմել են  նաև դատարան և հրաժարվում են համայնքապետարանի փաստաթղթերը հանձնել Ամասիայի նորընտիր համայնքապետ Ջեմմա Հարությունյանի ներկայացուցիչներին։

«Մենք չենք թողնի փաստաթղթերը հանձնեն, Արփիում ՔՊ-ն 90 տոկոսով ձայն տարավ, ինչի՞ պիտի փաստաթղթղերը հանձնենք։ Մենք ո՛չ մարզպետ ունենք, ո՛չ էլ դեպուտատ, էն ժամանակ, երբ որ ձայն էր պետք, նույն մարզպետը, նույն դեպուտատը կաղաչեին մեզ։ Էսօր մենք են մեր տերը։ Ջեմմա Հարությունյանը չի մոտենալու շենքին ու վերջ»,- ասսում էին բողոքավորները։

ՔՊ-ի ցուցակը գլխավորող Մերգել Ղարիբյանը, որը Արփիի նախկին համայնքապետն էր, մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը չի հանձնել փաստաթղթերը, քանի որ Արփի համայնքի բնակչությունը թույլ չի տալիս։ Նա նաև նշեց, որ ընդունող-հանձնող հանձաժողովի ներկայացուցիչները եկել են Արփի՝ առանց Ջեմմա Հարությունյանի։ «Նրանք ներս են մտել, մենք ասինք՝ ժողովրդի պահանջն է, չենք հանձնում թղթերը,  90 տոկոսը մեր օգտին է քվեարկել։ Թողեցին, հեռացան»,-ասաց Մերգել Ղարիբյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել