Մտահոգված լինելով Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող գործընթացներով` մեր աջակցությունն ու զորակցությունն ենք հայտնում նրան․ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորներ
15:47 - 03 փետրվարի, 2022

Մտահոգված լինելով Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող գործընթացներով` մեր աջակցությունն ու զորակցությունն ենք հայտնում նրան․ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորներ

ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները հայտարարություն են տարածել Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող գործընթացների վերաբերյալ։ Հայտարարությունում ասված է․

«ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներս, մտահոգված լինելով նույն դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող գործընթացներով, համոզված լինելով վերջինիս մասնագիտական, բարոյական և անձնական բարձր հատկանիշների վրա, մեր աջակցությունն ու զորակցությունն ենք հայտնում դատավոր Բորիս Բախշիյանին, ակնկալելով վերջինիս նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման գործընթացում օրինականության սկզբունքի խստիվ պահպանում, ՀՀ Սահմանադրությամբ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված՝ անձի և դատավորի իրավունքների ու ազատությունների վերաբերյալ երաշխիքների լիակատար ապահովում։

ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ

Նապոլեոն Օհանյան

Անահիտ Թումանյան

Ռոմեն Ահարոնյան

Աշոտ Հովհաննիսյան

Կարապետ Բադալյան

Էմին Աբգարյան

Լուսինե Սեփխանյան

Գնել Գասպարյան»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել