ԿԽՄԿ-ն ակնկալում է շարունակել մարդասիրական աշխատանքը Լեռնային Ղարաբաղում |azatutyun.am|
17:50 - 05 փետրվարի, 2022

ԿԽՄԿ-ն ակնկալում է շարունակել մարդասիրական աշխատանքը Լեռնային Ղարաբաղում |azatutyun.am|

azatutyun.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեից (ԿԽՄԿ) առայժմ հրաժարվում են մեկնաբանել՝ արդյոք կազմակերպությունը շարունակելո՞ւ է իր աշխատանքն Արցախում, թե՝ ոչ։

ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ անդրադառնալով հարցին, «Ազատությանն» ասաց, որ կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակն այս պահի դրությամբ ամբողջ ծավալով աշխատում է, շարունակում են աջակցել հակամարտությունից տուժած բնակիչներին։

«Ինչ վերաբերում է հետագային, այս պահին որևէ մեկնաբանություն չենք կարող անել։ Կարող ենք փաստել, որ գրասենյակն աշխատում է և պլանավորած ծրագրերով կարողանում է այս պահի դրությամբ իրականացնել իր աշխատանքները», - տեղեկացրեց Ամատունին:

Կազմակերպության Հայաստանի գրասենյակից չեն մեկնաբանում նաև, թե ինչպես են սահմանափակվում գրասենյակի աշխատանքներն Արցախում։

Որ Բաքուն Լեռնային Ղարաբաղում փորձում է խոչընդոտել նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքները, հայտնի դարձավ 3 օր առաջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ ադրբեջանական Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքն է ցանկանում խաթարել, ըստ էության, սահմանափակվում է կազմակերպության մուտքն ու ելքը Արցախ։ Նույն օրը պաշտոնական Բաքուն էլ փաստացի չէր հերքել Երևանից հնչող հայտարարությունը։

Շարունակությունը՝ azatutyun.am կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել