Արթուր Վանեցյանը և Տիգրան Աբրահամյանը հանդիպել են Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչներին
18:03 - 05 փետրվարի, 2022

Արթուր Վանեցյանը և Տիգրան Աբրահամյանը հանդիպել են Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչներին

Փետրվարի 5-ին ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը և խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը Երևանում հանդիպել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանին և խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանին:

Այս մասին տեղեկացնում են «Պատիվ ունեմ» խմբակցությունից։

Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, Արցախի Հանրապետության անվտանգությանը, սոցիալական պաշտպանության ապահովմանը, երկու խմբակցությունների համագործակցությանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված «Բռնազավթված տարածքների մասին» ԱՀ օրենքի նախագծին վերաբերող հարցեր:

Պատգամավորները պայմանավորվել են առաջիկայում տարբեր ձևաչափերով կազմակերպել քննարկումներ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և Արցախի անվտանգության ամրապնդման հարցերի շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել