Դուք չէ, որ պետք է հաշվեք՝ ինչքան բանակ ունենք, որտեղ են գտնվում և ուր են տեղափոխվում մեր զինված ուժերը. Զախարովան մեկնաբանել է ՌԴ-ի հասցեին հնչող մեղադրանքները
18:53 - 07 փետրվարի, 2022

Դուք չէ, որ պետք է հաշվեք՝ ինչքան բանակ ունենք, որտեղ են գտնվում և ուր են տեղափոխվում մեր զինված ուժերը. Զախարովան մեկնաբանել է ՌԴ-ի հասցեին հնչող մեղադրանքները

Հյուսիսատլանտյան դաշինքը տասնամյակներ շարունակ ռազմական տեխնիկա և զորքեր է տարածում ՌԴ-ի սահմանների մոտակայքում, ՆԱՏՕ-ն չէ, որ պետք է հաշվի ռուսական զորքերի թվաքանակը և դրանց տեղաշարժ Ռուսաստանի ինքնաիշխան տարածքում. նրանք իրենց տանն են: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Մեկնաբանելով Արևմուտքից հնչող մեղադրանքները Ռուսաստանի դեմ իբրև թե Ուկրաինայի սահմանի մոտակայքում ռուսական զորքերի կուտակման համար՝ դիվանագետը հիշեցրել է, որ տասնամյակներ շարունակ ՆԱՏՕ-ի զորքերը տեղակայվել են ՌԴ-ի սահմանների մոտակայքում:

«Այդ ամենը. ռաամական տեխնիկան, զորքերը, զինված ուժերը, դրանք ՆԱՏՕ-ի երկրներն են, այն կազմակերպության, որը մեզ հռչակել է որպես մրցակից, ոչ թե գործընկեր, որպես մի երկիր, որի հետ ոչ թե հավասար մրցակցություն է վարվելու, այլ բոլորովին այլ մեթոդներ»,- ընդգծել է Զախարովան:

Բացի այդ, նրա խոսքով՝ դաշինքի անդամները պատժամիջոցային և քաղաքական ճնշում են գործադրում Ռուսաստանի վրա, ինչպես նաև միջամտում են երկրի ինքնիշխան գործերին:

«Դուք չէ, որ ներկայացնում եք անգլո-սաքսոնական աշխարհը, պետք է հաշվեք՝ ինչքան բանակ ունենք, որտեղ են գտնվում և ուր են տեղափոխվում մեր զինված ուժերը: Որտեղ նրանք պետք է լինեն, այնտեղ էլ գտնվում են. նրանք իրենց տանն են»,- եզրափակել է Զախարովան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել