Գեղամ Մանուկյանը զրկվեց մեկ նիստի ընթացքում խոսելու իրավունքից |news.am|
11:47 - 09 փետրվարի, 2022

Գեղամ Մանուկյանը զրկվեց մեկ նիստի ընթացքում խոսելու իրավունքից |news.am|

news.am: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր՝ փետրվարի 9–ին, զրկվեց ԱԺ–ում խոսքի իրավունքից։ ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը մինչեւ նրան խոսքի իրավունքից զրկելը, նախագզուշացում էր հայտարարել։

Գեղամ Մանուկյանը տեղից արձագանքել էր ՔՊ–ական պատգամավոր Սոնա Ղազարյանի ելույթին։ Ղազարյանն իր ելույթում անդրադարձել էր միջազգային այն զեկույցներին, որոնք իր խոսքով՝ արձանագրել են Հայաստանում ժողովրդավարության բարձրացմանը։

«Հարգելի ընդդիմադիր գործընկերներ, խորհուրդ եմ տալիս վերադառնալ այս իրականություն, որովհետեւ այն կեղծ իրականությունը, որը դուք ստեղծել եք ձեր շուրջ, արդեն մեկ անգամ վնասել է ձեզ՝ նախընտրական շրջանում»,– ասել էր Սոնա Ղազարյանը։

Գեղամ Մանուկյանը տեղից արձագանքել էր նաեւ ՔՊ–ական Վահագն Ալեքսանյանին, երբ վերջինս դիմել էր նրան։

ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը հենց այդ ժամանակ հայտարարեց, որ Մանուկյանը զրկվում է մեկ նիստի ընթացքում խոսելու իրավունքից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել