ՌԴ-ից Մյունխենի անվտանգության համաժողովին պաշտոնական մասնակցություն չի լինի

 |armenpress.am|
20:14 - 09 փետրվարի, 2022

ՌԴ-ից Մյունխենի անվտանգության համաժողովին պաշտոնական մասնակցություն չի լինի |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանից պաշտոնական դեմքեր չեն մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ Մյունխենի անվտանգության համաժողովը վերջին տարիներին ավելի շատ ձևափոխվել է «տրանսատլանտյան համաժողովի»՝ կորցնելով ներառականությունն ու օբյեկտիվությունը:

Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում այս տարի մասնակցել համաժողովին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել