Աշոցքում և Գյումրիում արձանագրված փլուզումներ այս պահին չկան․ Շիրակի մարզպետ
23:44 - 13 փետրվարի, 2022

Աշոցքում և Գյումրիում արձանագրված փլուզումներ այս պահին չկան․ Շիրակի մարզպետ

Երկրաշարժը Շիրակի մարզում մեծ ուժգնությամբ զգացվել է Գյումրիում՝ բնակելի շենքերում, ինչպես նաեւ Աշոցքի տարածաշրջանում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

«Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի փոխանցմամբ այս պահի դրությամբ արձանագրված փլուզումներ չկան։

Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանի փոխանցմամբ Գյումրիում ևս փլուզման ահազանգեր չեն եղել»,- նշել է մարզպետը։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 22:25-ին, Վրաստան-Հայաստան՝ Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:

Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ. ԱԻՆ-ի ուղեցույցը


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել