Աննա Դանիբեկյանը որոշում է կայացրել տուգանելու Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին
21:10 - 15 փետրվարի, 2022

Աննա Դանիբեկյանը որոշում է կայացրել տուգանելու Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին

Դատավոր Աննա Դանիբեկյանը տուգանել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին։ Այս մասին հայտնել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի մամուլի քարտուղար Էլինա Սահակովան:

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը, ում վարույթում քննվում է ԵԴ/0253/01/19 գործը, որոշում է կայացրել տուգանել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հովհաննես Խուդոյանին և Հայկ Ալումյանին՝ յուրաքանչյուրին 50 հազար դրամի չափով։

Դատական սանկցիա կիրառելու վերաբերյալ դատական ակտը հրապարակվել է այսօր։ Նշենք, որ սույն դատական ակտը ենթակա է բողոքարկման վերադաս ատյանում։
 
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 22-ին»,- նշել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել