Զասը ՄԱԿ-ն անվանել է ՀԱՊԿ գլխավոր միջազգային գործընկեր

 |armenpress.am|
20:59 - 16 փետրվարի, 2022

Զասը ՄԱԿ-ն անվանել է ՀԱՊԿ գլխավոր միջազգային գործընկեր |armenpress.am|

armenpress.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը դիտարկում է ՄԱԿ-ը որպես գլխավոր միջազգային գործընկեր: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Մենք ՄԱԿ-ը դիտարկում ենք որպես մեր գլխավոր միջազգային գործընկեր և հետաքրքրված ենք համաշխարհային կազմակերպության դերակատարման ուժեղացմամբ»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է նա:

Զասը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ն հանդես է գալիս ՄԱԿ-ի հետ հակաահաբեկչական համագործակցության հետագա ընդլայնման օգտին: Նա հավելել է, որ կառույցը մշակում է ՄԱԿ-ի գործող առաքելություններում իր խաղաղապահների մասնակցության ծրագիրը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել