Ղազախստանում խաղաղապահ առաքելության հաջող փորձը կարող է կիրառվել ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մյուս երկրներում. ՌԴ ԱԳՆ |1lurer.am|
11:50 - 17 փետրվարի, 2022

Ղազախստանում խաղաղապահ առաքելության հաջող փորձը կարող է կիրառվել ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մյուս երկրներում. ՌԴ ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Ղազախստանում հաջող խաղաղապահ գործողության փորձը մանրամասն կվերլուծվի, այդ թվում՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մյուս պետություններում նման սցենարների կրկնության դեպքում կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու համար: Այս մասին ТАСС գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Օլեգ Սիրոմոլոտովը:

«Կենտրոնական Ասիայում, որտեղ առկա են զգալի թվով ահաբեկչական կազմակերպությունների «քնած բջիջներ», ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում իրավիճակը մնում է բավական փխրուն»,- նշել է Սիրոմոլոտովը։

Նա հավելել է, որ Ղազախստանում հարձակումներ իրականացնողների թվում եղել են օտարերկրյա ծագում ունեցող անձինք, ինչպես նաև զինյալներ, որոնք փորձառություն են ստացել արտերկրում և «թեժ կետերում»:

ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործարկման արդյունավետությունը վկայում է, որ հետխորհրդային տարածքում կազմակերպության երկրների համագործակցությունը հակաահաբեկչական ոլորտում պահանջված է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել