Սուրեն Պապիկյանը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո ստեղծված սահմանային իրավիճակը
18:01 - 17 փետրվարի, 2022

Սուրեն Պապիկյանը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո ստեղծված սահմանային իրավիճակը

Փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո ստեղծված սահմանային իրավիճակը, Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները և առաջարկները լարվածության թուլացման ուղղությամբ:

Քննարկվել են նաև միջազգային զարգացումներին առնչվող հարցեր:

Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգային միջավայրի, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հնարավորությունների վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել