ՀԱՊԿ ուժերի ուղարկումը Դոնեցկ և Լուգանսկ բացառվում է․ Ղազախստանի ԱԳ նախարար |factor.am|
12:57 - 22 փետրվարի, 2022

ՀԱՊԿ ուժերի ուղարկումը Դոնեցկ և Լուգանսկ բացառվում է․ Ղազախստանի ԱԳ նախարար |factor.am|

factor.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ուժերի ուղարկումն ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններ բացառվում է։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի ԱԳ նախարար Մուխտար Թլեուբերդին, գրում է «Իզվեստիան»։

«Ո՛չ, դա անհնար է, քանի որ ՀԱՊԿ կանոնադրությունը խստորեն սահմանափակում է ռազմական ու խաղաղարար ուժերի կիրառումը։ Նրանք կարող են օգտագործվել միայն ՀԱՊԿ տարածքում»,- ասել է Թլեուբերդին լրագրողների հետ զրույցում։

Ղազախ պաշտոնյայի խոսքով՝ ՄԱԿ-ն ունի իր խաղաղապահ ուժերը, հետևաբար՝ «այդ հարցը գործնական հարթության վրա չէ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել