ՀՀ դեսպանը և Հունաստանի ՆԳ նախարարը քննարկել են հանրային կառավարման և վարչական բարեփոխումների ոլորտներում համագործակցության հնարավորությունները
14:40 - 22 փետրվարի, 2022

ՀՀ դեսպանը և Հունաստանի ՆԳ նախարարը քննարկել են հանրային կառավարման և վարչական բարեփոխումների ոլորտներում համագործակցության հնարավորությունները

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հունաստանի ներքին գործերի նախարար Մակիս Որիդիսի հետ:
 
Կողմերը քննարկել են հանրային կառավարման և վարչական բարեփոխումների ոլորտներում երկկողմ համագործակցության հնարավորությունները։
 
Հույն պաշտոնյան նշել է, որ Հունաստանը մեծ փորձ ունի այս ոլորտներում և պատրաստ է դրանով կիսվել Հայաստանի հետ։ Նախարարը հակիրճ ներկայացրել է Հունաստանի ներքին գործերի նախարարության կառուցվածքն ու գործունեությունը:
 
Դեսպան Տիգրան Մկրտչյանն իր հերթին նշել է, որ Հայաստանն այս ուղղությամբ վերջին տարիներին հստակ քայլեր է ձեռնարկել, և բարեկամ երկրների աջակցությունը և փորձի փոխանակումը էլ ավելի կնպաստի Հայաստանում արդյունավետ կառավարման կայացմանը։
 
Երկուստեք պատրաստակամություն է արտահայտվել այս ուղղությամբ հայ-հունական համագործակցության կոնկրետ քայլեր նախաձեռնել։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել