ՄԻՊ-ի գործունեությունում խոչընդոտներ առաջացնող օրենսդրության հարցով Թաթոյանը դիմել է ՍԴ
21:01 - 23 փետրվարի, 2022

ՄԻՊ-ի գործունեությունում խոչընդոտներ առաջացնող օրենսդրության հարցով Թաթոյանը դիմել է ՍԴ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան (ՍԴ)՝ վիճարկելով ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգի օրենսդրությունը, որը խոչընդոտներ է հարուցում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության համար՝ աշխատակազմի հետ կապված կարևոր հարցեր կախվածության մեջ դնելով Կառավարությունից: Այս մասին նշված է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունում։

«Խոսքը «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ վարչապետի, ՀՀ առաջին փոխվարչապետի որոշումների և մի շարք այլ ակտերի դրույթների մասին է: Այս հակասահմանադրական ակտերի, ինչպես նաև Կառավարությունում քաղաքացիական ծառայության համակարգի պատասխանատու պաշտոնյաների մոտ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության վերաբերյալ սկզբունքային սխալ պատկերացումների, բյուրոկրատական քաշքշուկների պատճառով մենք աշխատանքում բախվում էինք խոչընդոտների արդեն տևական ժամանակ:

Անգամ Արման Թաթոյանի դիմումի հիման վրա ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ և Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովն իրենց պաշտոնական դիրքորոշումներով քննադատության ենթարկեցին առկա վիճակը. այդ թվում՝ սահմանադրականության տեսանկյունից, բայց հարցն այդպես էլ չլուծվեց»,- ասվում է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել