Լատվիան արգելել է «Ռոսիա» և «Ռոսիա-24» ալիքների վերահեռարձակումը երկրում
11:40 - 24 փետրվարի, 2022

Լատվիան արգելել է «Ռոսիա» և «Ռոսիա-24» ալիքների վերահեռարձակումը երկրում

Լատվիայի Էլեկտրոնային ԶԼՄ-ների ազգային խորհուրդը (NCESMI) արգելել է «Ռոսիա» և «Ռոսիա-24» հեռուստաալիքների վերահեռարձակումը։ Ինչպես փոխանցում է tass.ru-ն, այդ մասին հինգշաբթի հայտարարել է խորհրդի նախագահ Իվարս Աբոլինսը։

Նա լատվիական հեռուստատեսության եթերում ասել է, որ հինգ տարով արգելվել է «Ռոսիա» հեռուստաալիքի վերահեռարձակումը, չորս տարով՝ «Ռոսիա-24»-ի վերահեռարձակումը։ Նաև երեք տարով արգելվել է հեռուստակենտրոնի հաղորդումների վերահեռարձակումը։

Աբոլինսի խոսքով՝ այս որոշումը, որն ընդունվել է՝ ազգային անվտանգությանն ուղղակի սպառնալիքով պայմանավորված, ուժի մեջ է մտնում հինգշաբթի։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել