Եվրախորհրդարանը Ուկրաինայի հարցով արտահերթ նիստ կգումարի մարտի 1-ին |1lurer.am|
17:05 - 24 փետրվարի, 2022

Եվրախորհրդարանը Ուկրաինայի հարցով արտահերթ նիստ կգումարի մարտի 1-ին |1lurer.am|

1lurer.am: Այսօր տեղի է ունեցել Եվրոպական խորհրդարանի ղեկավարների խորհրդաժողով, որի ընթացքում քննարկվել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Այդ մասին նշված է Եվրախորհրդարանի ղեկավարների տարածած հայտարարության մեջ:

Նշվում է, որ մտքեր են փոխանակվել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։

Խորհրդաժողովը դատապարտել է Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում և լիակատար համերաշխություն հայտնել Ուկրաինային և նրա ժողովրդին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել մարտի 1-ին կազմակերպելու Եվրախորհրդարանի արտահերթ լիագումար նիստ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել