Բորիս Բախշիյանի վարույթում գտնվող վերջին կալանավորական գործը վերամակագրվել է դատավորի լիազորությունների կասեցումից 16 օր անց |hetq.am|
15:52 - 25 փետրվարի, 2022

Բորիս Բախշիյանի վարույթում գտնվող վերջին կալանավորական գործը վերամակագրվել է դատավորի լիազորությունների կասեցումից 16 օր անց |hetq.am|

hetq.am: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցնելու օրվա դրությամբ՝ նրա վարույթում եղել է 140 քրեական գործ:

Այս մասին գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ուղարված հարցմամբ խնդրել ենք նաև հայտնել, թե դատավորի վարույթում քա՞նի գործ է եղել, որով կալանքի տակ անձ կա: Դատարանից հայտնում են, որ լիազորությունները կասեցնելու օրվա դրությամբ՝ դատավորի վարույթում եղած գործերից 4-ով է կալանքի տակ անձ գտնվել: Այս պահի դրությամբ՝ կալանքի տակ գտնվող մեղադրյալների վերաբերյալ բոլոր 4 գործերը վերամակագրված են:

Խնդրել ենք հայտնել նաև, թե ե՞րբ է վերամակագրվել վերջին գործը, որով կալանքի տակ գտնվող անձ կա: Դատարանից հայտնում են, որ նշված 4  գործից վերջինը մակագրվել է փետրվարի 17-ին: Դատավոր Բախշիյանի լիազորություններն, ինչպես վերը նշեցինք, կասեցվել է 2022 թվականի փետրվարի 1-ին: Ատացվում է, որ այս գործը, որով կալանքի տակ անձ կա, վերամակագրվել է դատավորի լիազորությունների կասեցումից 16 օր անց:

Հիշեցնենք, որ դատավոր Բորիս Բախշիյանը մեղադրվում է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով ամբաստանյալներից մեկին՝ Նվեր Մկրտչյանին ակնհայտ ապօրինի կալանավորելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք: Մկրտչյանը կալանքի տակ է գտնվել 14 օր, որից հետո դատարանը հերթական դատական նիստի ընթացքում որոշել է նրան ազատ արձակել:

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում ուսումնասիրելով՝ առանձնացրել ենք Բախշիյանի վարույթում եղած գործերը, որոնցով անձինք կալանքի տակ են:

Դրանցից մեկը դատավոր Բախշիյանին մակագրվել է հունվարի 17-ին: Գործով կալանքի տակ է գտնվում 4 մեղադրյալ՝ օտարերկրացի, որոնց մեղսագրվում են Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու և դրան օժանդակելու արարքներ: Գործը դատավոր Լուսինե Սեփխանյանին է վերամակագրվել փետրվարի 2-ին:

Երկրորդ գործը Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործն է: Վերջինիս նկատմամբ դատավոր Բորիս Բախշիյանի որոշմամբ ազատազրկման հետ չկապված խափանման միջոցը փոխվել է կալանքով այն օրը, երբ Բախշիյանն է կալանավորվել: Այս գործը նույնպես վերամակագրվել է դատավոր Սեփխանյանին՝ փետրվարի 9-ին:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել